Հայաստանի տարածքում մարտի 24-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 24-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գիշերը՝ ժամանակ առ ժամանակ անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 6-8 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-13 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 24-ին կանխատեսվում է մառախլապատ եղանակ, կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճան Ցելսիուս, գիշերն սպասվում է 6-8 աստիճան: Քամին հյուսիս-արևելյան է՝ 3,1 մ/վրկ արագությամբ: