«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվայից դեպի Երևան չվերթը ռումբի մասին ահազանգից հետո հետաձգվել է, հայտնել են լրատվամիջոցները։
«Շերեմետևո» օդանավակայանից Armenia Today-ին հաստատեցին, որ Մոսկվա-Երևան SU 1862 չվերթը մեկ ժամով հետաձգվել է։ Հետաձգման պատճառը չհայտնեցին՝ ուղղորդելով զանգահարել օդանավակայանի մամուլի ծառայություն: Օդանավակայանի մամուլի ծառայության հետ, սակայն, մեզ չհաջողվեց կապ հաստատել։
«Ռիա Նովոստի»-ին «Շերեմետևոյից» հաստատել են ռումբի կասկածի պատճառով չվերթի հետաձգման մասին տեղեկությունը և հայտնել, որ ոստիկանություն է կանչվել, միջոցառումներ են իրականացվում: Ըստ օդանավակայանի տեղեկության՝ մի կին հայտարարել է, որ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա։