Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում մարտի 26-ի կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, մարտի 26-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 4-6 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 2-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-16 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-5 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 26-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճան Ցելսիուս, գիշերն սպասվում է 5-10 աստիճան: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ: