«Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպում է բարեգործական ընթրիք՝ ի աջակցություն սկսնակ կին ձեռներեցների, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Ընթրիքին մասնակցելու տոմսի արժեքը 1 մլն դրամ է։
Հիմնադրամում նշել են, որ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: Հիշեցնենք, որ հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։