Փրկարարները և ոստիկաններն այսօր կանխել են Կիևյան կամրջից 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Հաղորդվում է, որ դեպքի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է մարտի 31-ին՝ ժամը 14։21-ին։ Ինքնասպանության փորձը կանխելուց հետո քաղաքացի Ն․ Ի․-ն տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։