Երևանում թալանել են «GDT» կազմակերպության գրասենյակը և տարել 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի, գրում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ գողության մասին ահազանգել է Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Դ․ Ս․-ն, ով հայտնել է, որ մարտի 29-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա 59 հասցեում գործող կազմարկերպության պատուհանից անհայտ անձը մուտք է գործել ներս և ընկերության պահարանի գաղտնի դարակը կոտրելով՝ գողացել խոշոր չափի գումար։
Դեպքի փաստով Երևանի Արաբկիրի քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ։