Ապրիլի 3-ին Երևանի Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, սակայն չի կարողացել իր նպատակին հասնել, հայտնել է ԶԼՄ-ն:
«Նա դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք էին»,- հայտնել է ԶԼՄ-ն՝ նշելով, որ տղամարդը դիմել է փախուստի:
Շենգավիթի քննչական բաժնում ավազակային հարձակման փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։