Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան, երեկոյան սպասվում է մինչև 11-13 աստիճան։ Գիշերը կդիտվի 8-10 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 15-18 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով 15-17 աստիճանի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 7-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, տեղումներ՝ անձրևի տեսքով, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 8 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2.6 մ/վրկ արագությամբ: