Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ մի փորձեք ամեն ինչ լուծել ուժի միջոցով, քանի որ դրանով դուք միայն թշնամիներ ձեռք կբերեք։ Բայց ընկալունակությունն ու ճկունությունը թույլ կտան երկարաժամկետ հեռանկարում իրական համախոհներ ձեռք բերել։ Շաբաթվա կեսին դուք կարող եք հայտնվել ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև, գործեք հանգիստ, մտածված և առանց շտապելու: Դիվանագիտությունն ու խոհեմությունը ձեր ընկերներն են: Խուճապը, եսասիրությունը և զսպվածությունը՝ թշնամիները:
Ցուլ
Դուք, կարծես, ենթագիտակցորեն պատրաստ եք պայքարի և ուժային գործողությունների: Դուք պետք է գիտակցաբար փոխեք և՛ ռազմավարությունը, և՛ մարտավարությունն ու չտրվեք ազդակներին: Գործեք ավելի մեղմ, եղեք ավելի բարի։
Երկվորյակ
Այս շաբաթ աշխատանքի նկատմամբ ձեր լուրջ և բարեխիղճ վերաբերմունքն աննկատ չի մնա։ Կարող է ստացվել շատ հետաքրքիր և լուրջ առաջարկ, որը լիովին կարող է մեծացնել ձեր եկամուտները։ Բարենպաստ պահ է կոնկրետ գործողությունների, պատասխանատու քայլերի համար։
Խեցգետին
Այս շաբաթ անհրաժեշտ է կենտրոնանալ կարևոր և անհետաձգելի գործերի լուծման վրա։ Փորձեք չկորցնել թանկարժեք էներգիան։ Հնարավոր են խնդիրներ գործընկերների կողմից, բայց, ի վերջո, ամեն ինչ լավ կավարտվի։ Դուք պետք է լրջորեն մտածեք արձակուրդի մասին։
Առյուծ
Այս շաբաթ ձեզ սպասվում են բազմազան իրադարձություններ և հանդիպումներ: Ուշադիր եղեք ձեր ուժերն ու ժամանակը բաշխելիս։ Դրանք ձեզ պետք կգան ոչ միայն աշխատավայրում, այլև տանը։
Կույս
Շաբաթը կարող է հաջող լինել աշխատանքի և ֆինանսների առումով։ Պարզապես վերմակը շատ մի քաշեք դեպի ձեզ, իրադարձությունները կզարգանան առանց ձեր մասնակցության: Հինգշաբթի օրն ավարտեք անավարտ գործերը:
Կշեռք
Այս շաբաթ ձեզ շատ աշխատանք է սպասվում։ Սեփական գաղափարների մասշտաբը կարող է խանգարել ձեզ իսկապես գնահատել ձեր հնարավորությունները: Փորձեք մի փոքր ժամանակ տրամադրել ձեր սեփական տան հարմարավետությանը, որպեսզի կարողանաք հանգստանալ։
Կարիճ
Շաբաթը հաջող և շահավետ կլինի։ Ձեր հեղինակությունը կբարձրանա, ուրիշների վրա ազդեցությունը՝ կավելանա: Դուք հեշտությամբ կհաղթահարեք բազմաթիվ խնդիրներ և կիրականացնեք ձեր ծրագրերը։ Կարիերայի աճի և լրացուցիչ վաստակի հնարավորություն կլինի:
Աղեղնավոր
Այս շաբաթ ձեզ հարկավոր է զերծ մնալ բարձրագոչ հայտարարություններից և խոստումներից, ինչպես նաև քննադատություններից: Ձեր հնարավորությունների նկատմամբ վստահությունը և գործողությունների հետևողականությունը կօգնեն շահել ուրիշների բարեհաճությունը և ամրապնդել լավ հարաբերություններ ձեր վերադասի հետ:
Այծեղջյուր
Դուք հիանալի հնարավորություն ունեք լուծելու միայնության խնդիրները: Մի վախեցեք նոր ծանոթություններից։ Հանգստյան օրերին սպասեք անսպասելի հյուրերի։
Ջրհոս
Շաբաթը կարող է հիասթափություններ և եռուզեռ բերել։ Ուրբաթ օրը չարժե լսել, այսպես կոչված, բարի կամեցողների խորհուրդը, ավելի լավ է լսել ձեր ինտուիցիայի ձայնը։
Ձկներ
Հավանական են տրամադրության փոփոխություններ և կոնֆլիկտներ ընտանիքում։ Հանգստյան օրերին երեխաների հետ ճանապարհորդեք: