«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը նախազգուշացրել է առաջիկա օրերին գետերի ջրի մակարդակի հնարավոր կտրուկ բարձրացման մասին։
«Ապրիլի 9-ին և 10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր»,- հայտնում է կենտրոնը։
Կենտրոնը նաև նշում է, որ հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած՝ մինչև ապրիլի 11-ը, հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։