Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա աստղագուշակը՝ ապրիլի 15-ից ապրիլի 21-ի համար։
Խոյ
Այս շաբաթ կանգ մի առեք, համարձակորեն նվաճեք հաջորդ գագաթը: Հինգշաբթի օրը հնարավոր է փոխզիջումների հասնել աշխատավայրում և ընտանիքում։
Ցուլ
Մի՛ հետաձգեք ձեր ծրագրերի իրականացումը։ Չորեքշաբթի օրը փորձեք կտրուկ վարքագիծ չդրսևորել, դա կարող է բարդացնել շրջապատի վերաբերմունքը ձեր նկատմամբ: Հանգստյան օրերին լսեք ձեր սեփական ինտուիցիայի ձայնը և վստահ եղեք ձեր գործողություններում:
Երկվորյակ
Այս շաբաթ փորձեք խուսափել կտրուկ փոփոխություններից։ Հաջողություն կբերեն վաղեմի ցանկություններն ու երազանքները, սերը, որն անցել է ժամանակի փորձությունը։ Ձեր նպատակասլացությունը թույլ կտա հասնել անհնարինին, բայց դուք պետք է գործեք խստորեն և ըստ պլանի: Ձեր ճանապարհին աննշան դժվարությունների բախվելը միայն կավելացնի ձեր ներքին ինքնավստահությունը և վճռականությունը։
Խեցգետին
Դուք կարող եք հիացնել ուրիշներին ձեր ունակություններով՝ բացահայտելով ստեղծագործական ներուժը: Լսելու ունակությունը ձեզ հաջողություն կտա: Թղթերի հետ աշխատելիս դրսևորեք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են կենտրոնացումը և ուշադրությունը:
Առյուծ
Այս շաբաթ բախտը ձեզ ավելի ու ավելի կժպտա։ Պահպանեք ձեր տեսակետը և մի զիջեք ոչ մեկին և ոչ մի բանում, քանի որ ամենաճիշտ որոշումները ձերն են: Շաբաթ օրը լավ կլինի քաղաքից դուրս գնալ։
Կույս
Այս շաբաթ ձեզ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Բռնեք փոփոխությունների քամու ուղղությունը՝ բարենպաստ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար: Եղեք ազնիվ և պահեք ձեր խոսքը, և այդ ժամանակ ոչ մի լուր չի կարող վնասել ձեզ:
Կշեռք
Ցանկալի նպատակին հասնելուն քիչ է մնացել։ Ուրբաթ օրը ընկերոջ հետ անկեղծ զրույցը թույլ կտա ձեզ շեղվել խնդիրներից:
Կարիճ
Ձեր կարիերան շատ հաջող է զարգանում։ Չորեքշաբթին և ուրբաթը լավ տրամադրության և հաճելի անակնկալների օրեր են: Հանգստյան օրերը լավ կլինի անցկացնել ընկերների շրջապատում։
Աղեղնավոր
Աշխատավայրում գործերը բավական բարեհաջող են, ձեզ կլսեն գործընկերներն ու վերադասները։ Հավանական է հաջողություն ֆինանսական գործերում և բիզնեսում: Զգույշ եղեք տեղեկատվության հետ, հատկապես, եթե այն վերաբերում է անձամբ ձեզ:
Այծեղջյուր
Շաբաթվա առաջին կեսը ցանկալի է նվիրել առօրյա պարտականություններին և ընթացիկ գործերին։ Դուք ստիպված կլինեք պատասխանատվություն ստանձնել, քանի որ միայն դուք կարող եք ելք գտնել ստեղծված իրավիճակից: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կլինի, կարելի է հանգստանալ և երազել։ Հանգստյան օրերին ստիպված կլինեք զբաղվել ընտանեկան խնդիրների լուծմամբ։
Ջրհոս
Շաբաթվա սկզբին ամեն ինչ հեշտ կընթանա, դուք ձեզ լավ կզգաք և հաջողության կհասնեք գրեթե բոլոր ծրագրերում։ Կարող են տեղի ունենալ կարևոր իրադարձություններ։ Արժե լրջորեն մտածել առաջիկա արձակուրդի մասին և ամրագրել հյուրանոց և ավիատոմսեր: Աշխատավայրում ձեզ հարկավոր չէ շատ բան պատմել ձեր մասին: Մի սկսեք նոր գործեր՝ առանց հին գործերն ավարտելու, այլապես ոչ մի բանում հաջողության չեք հասնի:
Ձկներ
Մի՛ հրաժարվեք շահավետ առաջարկներից։ Աշխատեք վեճերի մեջ չմտնել գործընկերների և մտերիմների հետ: Հանգստյան օրերին ավելի լավ է մի փոքր դանդաղեցնել տեմպը և մի փոքր հանգստանալ: