Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարությունը նշում է, որ խեցգետնաորսիչները հայտնաբերվել են Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում՝ էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից:
Հայտնում են, որ 133 խեցգետին բաց է թողնվել լիճ: