«Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքին մասնակցել է 42 կին գործարար, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:
Ընթրիքին մասնակցելու տոմսի արժեքը 1 մլն դրամ է:
Հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն է՝ Աննա Հակոբյանը։