Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները ոռոգման ջրի խնդրի համար փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը՝ պահանջելով, որ կառավարության ներկայացուցիչները գան և իրենց հարցերին պատասխանեն, հայտնում է Shamshyan.com-ը։
Նրանք հայտարարել են, որ «իրենց համբերության բաժակը լցվել է»։
«Ոռոգման ջրի համար միշտ էլ կանոնավոր վճարումները կատարել ենք, հիմա ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մեր հարցին հստակ պատասխան չտան»,- հայտարարել են բնակիչները։