Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Հիանալի ժամանակ է ստեղծագործելու համար, կարող եք կյանքի կոչել վառ գաղափարներ: Իրավիճակին տիրապետելու համար հարկավոր է ցուցաբերել վճռականություն և նախաձեռնություն: Ձեռք բերված նոր փորձը ձեզ համար նոր հնարավորություններ կբացի։ Լավ ժամանակ է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար:
Ցուլ
Այս շաբաթը պետք է սկսել ժպիտով և լավատեսական հայացքով: Թվում է՝ դուք ստիպված կլինեք պատասխանատվություն ստանձնել ոչ միայն ձեր գործողությունների, այլև այլ մարդկանց գործերի համար: Դուք հակված կլինեք խտացնել գույները, ինչը հղի է կոնֆլիկտային իրավիճակով։
Երկվորյակ
Դուք պետք է երկնքից իջնեք երկիր՝ ձեր հետագա ծրագրերը և կյանքի հիմնական գիծը որոշելու համար: Դուք կզգաք, որ ձեր երազանքներն իրականանում են։
Խեցգետին
Այս շաբաթ ձեզ կհեղեղեն ստեղծագործական գաղափարներն ու մտահղացումները։ Ձեզ հարկավոր են համախոհներ, ովքեր կօգնեն դրանք կյանքի կոչել: Լսեք ներքին ձայնին: Հնարավոր է կարիերայի աճ և առաջխաղացում:
Առյուծ
Եթե ձեզ հաջողվել է նոր նախագիծ սկսել, հիմնել ձեր բիզնեսը, ապա կարող եք հանգստանալ: Սպասողական դիրք ընդունեք, պատրաստ եղեք փոխզիջումների։ Հնարավոր են ուղևորություններ, ընկերների հետ հանդիպումներ: Ընտանեկան կյանքում չափազանց կոշտ դիրքորոշում մի ընդունեք, դա կարող է վնասել ձեզ:
Կույս
Ամեն ինչ կարող է չընթանալ այնպես, ինչպես դուք ակնկալում էիք, հեռանկարները բավականին մշուշոտ կլինեն: Եթե վստահ չեք ձեր գործողություններում, ավելի լավ է չշտապել: Մի խնայեք ժամանակը քնի և հանգստի վրա։ Մտածեք մի քանի տարբերակների մասին, որպեսզի հանկարծակի փոփոխությունները չկարողանան ձեզ անակնկալի բերել: Հանգստյան օրերին նվազագույնի հասցրեք շփումը հարևանների և հարազատների հետ։
Կշեռք
Այս շաբաթ համբերությունն ու հանգստությունը կօգնեն ձեզ խուսափել ավելորդ սթրեսներից և պահպանել անհրաժեշտ ուժերն անձնական ճակատում ակտիվ լինելու համար:
Կարիճ
Հավանական է բարենպաստ իրավիճակ աշխատավայրում և գործընկերների հետ հարաբերություններում։ Դուք ստիպված կլինեք պատասխանատու որոշումներ կայացնել․ նախ մտածեք, ապա միայն գործեք, որպեսզի սխալներ թույլ չտաք: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ծառայողական գործերը։ Այս շաբաթ կարելի է փորձել կյանքում փոխել այն, ինչը ձեզ դուր չի գալիս։
Աղեղնավոր
Հարմար ժամանակաշրջան է նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական մակարդակը բարձրացնելու համար։ Դուք պետք է առատաձեռն լինեք: Աղմկոտ երեկույթը հոգնածությունից բացի այլ բան չի բերի, դուք ձեզ հարմարավետ կզգաք միայն մտերիմ ընկերների շրջապատում:
Այծեղջյուր
Կարևոր է այս շաբաթ ավարտել անհետաձգելի գործը, որը վաղուց ձեզ հանգիստ չի տալիս։ Ուշադիր պլանավորեք ձեր գործողությունները, քանի որ չմտածված քայլերն ու ելույթները կարող են վերածվել մեծ անախորժությունների: Փորձեք չուշանալ աշխատանքից, նույնիսկ ամենաանհեթեթ արարքը կառաջացնի անառողջ հետաքրքրություն և քննադատություն ձեր վերադասների շրջանում:
Ջրհոս
Փորձեք բաց չթողնել ձեր ապագա բարեկեցության և սոցիալական աճի հիմքը դնելու հնարավորությունը: Շաբաթվա առաջին կեսին հնարավոր է հետաքրքիր ծանոթություն նոր գործընկերների հետ։ Լսեք ավագ հարազատների իմաստուն խորհուրդները և դրանք գործնականում կիրառեք:
Ձկներ
Այս ժամանակը բարենպաստ է հնացած ինչ-որ բանից, վատ սովորություններից, ձանձրալի գործերից և վատ մարդկանցից բաժանվելու համար: Դուք պետք է նոր հանդիպումների հնարավորություն ստեղծեք։ Փորձեք փոփոխություններ կատարել նախկին հարաբերություններում, հանգամանքներին նայել նոր տեսանկյունից: