Հայաստանի տարածքում ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ:
Երևանում ապրիլի 24-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 18-20 աստիճան։ Գիշերը կդիտվի 10-12 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 24-26 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան։
Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան Ցելսիուս։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 24-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 12 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3 մ/վրկ արագությամբ: