Հայաստանի տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 29-ին սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 31-33 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կլինի 22-24 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճանի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան։
Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան Ցելսիուս։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 29-ին կանխատեսվում է պարզ, արևոտ եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկն սպասվում է 24-26 աստիճան տաքություն։