Մայիսի 6-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 13-15 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-16 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-13 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 11-14 աստիճան։
Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-12 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Արցախում մայիսի 6-ին, ըստ yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև։ Ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։