Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 13-15 աստիճան։ Գիշերը կդիտվի 6-8 աստիճան տաքություն:
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում օդում սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 8-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 18-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 7 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2․5 մ/վրկ արագությամբ: