Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում մայիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 14-16 աստիճան։ Գիշերը կդիտվի 7-9 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 9-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 19-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ մինչև 2․9 մ/վրկ արագությամբ: