ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա, տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով: Հետևաբար՝ ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա»,- նշել է խոսնակը։
Նա հիշեցրել է, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ (վիզա կենտրոններ), ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն։
2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը վիզային ռեժիմի ազատականացման հարցը համարել էր Հայաստան-ԵՄ օրակարգի ամենաբարդ հարցերից մեկը։
Անցնող տարում ՀՀ քաղաքացություն է ստացել ավելի քան 18 000, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված 5210 անձ
2024 թվականին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 18063 անձի, դադարեցվել է 3433-ի քաղաքացիությունը, հայտնել են ՀՀ...