Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը, հայտնել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը:
ԲԿ-ն տեղեկացրել է, որ մայրը՝ Ստետլանա Սիմոնյանը, փոքրիկին անվանակոչել է Արեն։
Սվետլանան պատմել է, որ եղբոր անունը հուշել է Արմանը՝ երազում։ «Արմանը բարի երեխա էր, կուզեի եղբայրն էլ իր նման լիներ, եղբոր կիսատ գործերն ինքը կատարեր»,- նշել է մայրը։
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանը նշել է, որ հղիությունն անցել է փոքր բարդություններով՝ հաշվի առնելով տարիքը և անամնեզը։ Նրա խոսքով՝ տիկին Սվետլանայի հետ հավասար հուզվում էր և զգում էր ողջ պատասխանատվությունը։
«Կարողացել ենք բարդ փուլերը հաղթահարել և ունեցել ենք ամենասպասված պահը՝ որդու ծնունդը»,- ասել է Խաչատրյանը։