Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումների համար, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքերից մի քանիսը։
Մասնավորապես, նշված անձն իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ՝ Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց կողմից հանցավոր սխեմայով «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը դուրս է բերել Հողային օրենսգրքի սահմանափակումներից և դարձրել օտարման ենթակա։
«Դրա վրա կառուցված 89.5 քմ մակերեսով շինությունը ճանաչվել է օրինական, և այդ շինությունը 3.302.550 դրամ, իսկ նշված կառույցի համար առանձնացված 1500 քմ մակերեսով հողամասը 16.065.000 դրամ կադաստրային արժեքներով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքը կազմել է 142.000.000 դրամ) ձևականորեն օտարվել է Ա.Ե.-ին, ապա օտարվել այլ անձի»,- հայտնում է Կոմիտեն:
Նշված անձը նույն սխեմայով Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող 16.687 քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա 2.734,6 քմ մակերեսով շենք-շինությունները նախ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին, ապա վաճառել։
Բացի այդ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, հաստատել է Արաբկիր թաղային համայնքի ավագանու՝ 2007թ. դեկտեմբերի որոշումը՝ Արաբկիր համայնքին պատկանող՝ Հր. Քոչար փողոցում գտնվող տարբեր մակերեսներով ոչ բնակելի 4 տարածքներն առանց գնահատելու, շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է իր հարազատներին։
Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը հափշտակել է իրեն վստահված, համայնքի առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 դրամի գույքը: Վերոնշյալ անձը, ըստ ՔԿ-ի, կատարել է նմանատիպ բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումներ՝ օգտվելով իր դիրքից, ապա կատարել փողերի լվացում։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա և հաշվի առնելով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն չհամաձայնելու հանգամանքը՝ Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, դեռևս 2023թ. օգոստոսին ուղարկվել էր դատարան, ընթանում է դատաքննություն։
Մահացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
76 տարեկանում մահացել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...