Հայաստանի տարածքում հունիսի 3-ին սպասվում է ամպամած, առանց տեղումների, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 3-ի սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 29-31 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 22-24 աստիճան։ Գիշերը կդիտվի 14-16 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 3-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 17 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2․8 մ/վրկ արագությամբ: