ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվորդի օրվա առթիվ հեծանիվ է վարել։ Նա տեսանյութ է հրապարակել։
«Հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպի մասին է, այլև ecofriendly տրանսպորտային միջոց է, որը նաև մտածելու, տեղաշարժի, ապրելու ազատություն է տալիս»,- ասել է նա։
Տարածված կադրերում պարզ չէ, թե կոնկրետ որտեղ է հեծանիվ վարել վարչապետը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ կար ժամանակ, երբ Փաշինյանն իրեն ժողովրդական մարդ էր համարում, հեծանվով էր պտտվում, գետնից աղբ էր վերցնում, հիմա սկսել է ուղղաթիռով շրջել։
Մանրամասները՝ տեսանյութում։