«Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 23-ից 41 օր հացադուլ հայտարարած ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը հունիսի 2-ին մեկնել է Ֆրանսիա, որտեղ կշարունակի հացադուլը, իր Facebook-յան էջում հայտնել է լրագրողը։
Ապրիլի ապրիլի 23-ին Նիկոլյանը ժամանել էր Հայաստան։ Նրան օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է, որից հետո Նիկոլյանը հացադուլ էր հայտարարել։
Փարիզ հասնելուց հետո Նիկոլյանին Ֆրանսիայի ոստիկանությունը բեման է ենթարկել, այնուհետ ազատ արձակել, տեղեկացրել է լրագրողը։
«Հացադուլի 42-րդ օրը շարունակվում է Ֆրանսիայում։ Ես ազատ եմ արձակվել և վերադառնում եմ տուն՝ Փարիզ՝ Անն Իդալգոյի (Փարիզի քաղաքապետ-խմբ․) առնետների քաղաք»,- հայտարարել է նա։
2022-ի հուլիսին ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին արգելել էին մուտք գործել Հայաստան: 2022-ի հոկտեմբերին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ ևս արգելվել էր: 2023-ի հունվարին Հայաստանի համար անցանկալի անձ էր համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր սերունդ» երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը, 2023-ի հուլիսին՝ ՀՅԴ անդամ Ասլան Ասլանյանը։