Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 7-ի կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Գերատեսչության տվյալներով՝ եղանակի փոփոխությունը պայմանավորված է Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում հունիսի 7-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 22-24 աստիճան։ Գիշերը կդիտվի 17-19 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 27-31 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 7-ին կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3 մ/վրկ արագությամբ: