Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ առավոտյան հեծանվով զբոսանքի է։
«Քանի դեռ քաղաքը քնած էր»,- գրել է պատգամավորը:
Փաշինյանը հունիսի 5-ին չորս պայման էր առաջարկել նրանց, ովքեր կցանկանան իր հետ հեծանից քշել։ Նա գրել էր, որ առաջին պայմանը հեծանիվ ունենալն է, երկրորդ պայմանն այն էր, որ երթուղին ինքն է որոշում, երրորդը՝ հեծանիվ քշելու պրոցեսը չքաղաքականացնելը, չորրորդը, որ ամենաուշը ժամը 07։00-ին վերադարձած լինեն, որովհետև սկսվում է աշխատանքային օրը։ Փաշինյանը նշել էր, որ առավոտյան 06։00-ին պետք է շարժվել պայմանավորված տեղից և ցանկացողներին կոչ էր արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին: