Հունիսի 7-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է, երթևեկությունը վերականգնված է, հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքով կամրջով երթևեկությունը դեռ չի վերականագնվել։ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին ՆԳՆ-ից հորդորում են դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը շարունակում է երկկողմանի փակ մնալ, Լարսը բաց է։