Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ Հայաստանի շուրջ 280 հազար բնակչի հեռախոսահամարների բազայի արտահոսքի է տեղի ունեցել։
Փորձագետը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ բազայի արտահոսքը տեղի է ունեցել «Getcontact» հավելվածից։
«Տարիներ շարունակ զգուշացնում էի։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր»,- գրել է փորձագետը։
Վերջինս գրառմանը կցել է «Getcontact» հավելվածի՝ վնասակար լինելու մասին իրազեկման հոլովակը։
Փորձագետը մոտ 2 տարի առաջ զգուշացրել էր, որ հավելվածը թուրքական արտադրության լրտեսական ծրագիր է։
«Սա թուրքական արտադրության է, և մեծ է հավանականությունը, որ այն կապ ունի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։ Եվ ամենավատն այն է, որ ունի բազմաթիվ լրտեսական ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս մարդուց գողանալ բազմաթիվ տվյալներ, տեղեկատվություն իր բջջային հեռախոսից»,- ասել էր փորձագետը։