«Քաղաքացիական պայմանագիրը» հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, օրենսդրությունը թույլ է տալիս որոշ բացառություններով 16 և 17 տարեկանում ամուսնանալ:
«Forbes» միջազգային ամսագրի համաձայն՝ աշխարհում կանանց 70 %-ն ընտանեկան հարաբերություններում ամուսնու կողքին զգում է լարվածություն և տագնապ։ Ամսագիրը հարցվածների հետ զրույցում պարզել է, որ հարբերությունների, տագնապայնության պատճառը վախն է։
«Կանայք հաճախ նույնիսկ խուսափում են ամուսիններին խնդրել, որ իրենց աջակցեն կենցաղային գործերում»,- ասվում է «Gender Equality Management» խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարինա Մենտուսովայի Forbes Woman ամսագրի համար գրված սյունակում:
Կանայք պարբերաբար խորհուրդներ են լսում և ցանկանում են «հաջող ամուսնություն ունենալ» այն կարծրատիպի պատճառով, որ առանց դրա նրանք պարզապես չեն կարող հաջողության հասնել:
Forbes Woman-ի իր սյունակում Գենդերային հավասարության կառավարման խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարինա Մենտուսովան բացատրում է, թե ինչու է դա անտեղի:
Մենտուսովան կանանց «հաջող ամուսնանալու» խորհուրդներն ու ցանկություններն անվանել է «անիմաստ և աննկարագրելի» այն կարծրատիպի պատճառով, որ առանց դրա նրանք պարզապես չեն կարող հաջողության հասնել կյանքում:
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում, որպեսզի պարզի, թե որքանո՞վ են կոռեկտ համարում ամուսնության վերաբերյալ հարցերը երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը։
Հարցման մասմակիցներին խնդրել ենք կարծիք հայտնել ամուսնության օպտիմալ տարիքի մասին և ասել, թե ինչպես են վերաբերվում վաղ ամուսնություններին և ամուսնալուծություններին: Հարցման մասնակիցները կիսվել են երջանիկ ամուսնության իրենց գրավականով։
Քաղաքացիների մեծամասնությունն ամուսնության վերաբերյալ հարցերն «ադեկվատ» են որակել՝ միևնույն ժամանակ դրանք «չափազանց անձնական» համարելով։
«Կարծում եմ՝ հարցը չափազանց անձնական է, բայց մենք արդեն սովորել ենք, որ անընդհատ հարցում են՝ ինչո՞ւ չես ամուսնանում»,- նշել է հարցմանը մասնակցող քաղաքացիներից մեկը:
Հարցվածներից որոշների գնահատմամբ՝ նման հարցերը բնական են: Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ ամուսնության օպտիմալ տարիք հասկացություն չպետք է լինի, մարդն ինքը պետք է որոշի, թե երբ է պատրաստ ամուսնության:
«Անձն ինքը պիտի, որոշի, թե երբ է ուզում ամուսնանալ և երբ է պատրաստ նման պատասխանատվության, բայց գոնե 20 տարին լրացած լինելը կարևոր է»- նշել է երևանցիներից մեկը:
Որոշներն էլ օպտիմալ տարիք են համարում 25-ից բարձրը՝ նշելով, որ այն թույլ է տալիս անձին կայանալ՝ մինչ ամուսնության որոշում կայացնելը:
Ամուսնալուծությունը հարցվածների մեծ մասի կարծիքով տրամաբանական ու նորմալ կարելի է համարել, երբ հարաբերություններն «առողջ չեն»։
«Վատ է, որ ամուսանալուծվում են, բայց նորմալ եմ վերաբերվում: Եթե առողջ հարաբերություններ չկան, զույգը գտնում է, որ այևս միասին չեն ցանկանում ապրել, ապա միմյանց տանջել չարժե»,- ասում է հարցմանը մասնակցած կանանցից մեկը:
Ամուսնացած զույգերը երջանիկ ամուսնության իրենց գաղտնիքը տեսնում են սիրո, ներելու և հանդուրժողականության մեջ:
Մանրամասն տեսանյութում: