Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 20-22 աստիճան։ Գիշերը կդիտվի 16-18 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 28-30 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-30 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 9-ին կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 18 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3․5 մ/վրկ արագությամբ: