Ձեզ ենք ներկայացնում հունիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Դուք պետք է կենտրոնանաք տվյալ պահի ամենակարևոր գործի վրա։ Ստիպված կլինեք պաշտպանել Ձեր շահերը։ Իրատեսորեն ապավինեք ձեր ուժերին, Ուրբաթը հրաշալի օր է ձեր ստեղծագործական ծրագրերի իրականացման համար։
Ցուլ
Այս շաբաթ ցանկալի է չափել ուժերը։ Ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Ուրբաթ օրը, իհարկե, օբյեկտիվ դժվարություններից հնարավոր չէ խուսափել, բայց կարող եք լուծել ընթացիկ և առօրյա խնդիրները։
Երկվորյակ
Այս շաբաթ սեփական ուժերի նկատմամբ վստահությունն ու լավատեսությունը կօգնեն շահել շրջապատի բարեհաճությունը և ամրապնդել լավ հարաբերություններ վերադասի հետ: Շաբաթվա առավել բարենպաստ օրերը խոստանում են լինել չորեքշաբթին և ուրբաթը: Աշխատավայրում և անձնական կյանքում սպասվում են լուսավոր և հաճելի անակնկալներ։ Պահպանեք մտքի խաղաղությունը։
Խեցգետին
Փորձեք շատ չպարծենալ ձեր հնարավորություններով և արժանիքներով։ Լինում են պահեր, երբ համեստությունը նույնպես զարդարանք է։ Որքան ավելի շատ աջակցեք ձեր շրջապատին, այնքան ավելի դրական փոփոխություններ կլինեն ձեր կյանքում: Կարելի է սպասել նոր նախագծերի և առաջարկների։ Ձեր հիմնական ուժը կլինի կազմակերպչական հմտությունը։
Առյուծ
Շաբաթվա սկիզբը հաջող կլինի գրեթե բոլոր առումներով։ Խորհուրդ է տրվում օբյեկտիվորեն գնահատել ձեր հնարավորությունները և ժամանակ ու ջանք հատկացնել, որպեսզի աշխատանքը չզբաղեցնի ձեր գրեթե ամբողջ ժամանակը: Անձնական կյանքում ձեզ կարող են սպասել պատրանքներ և գայթակղություններ։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի լավ է զսպել էմոցիաները՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար։
Կույս
Չի բացառվում, որ այս շաբաթվա իրադարձությունները նպաստեն ձեր մասնագիտական աճին։ Փորձեք ավելի քիչ ուշադրություն դարձնել քննադատությանը․ կարիերայի հաջող առաջխաղացումը կախված կլինի միայն ձեզնից:
Կշեռք
Եղեք խոհեմ, հետևեք ձեր խոսքին: Անձնական կյանքում սպասեք հաճելի և անսպասելի փոփոխությունների։
Կարիճ
Շաբաթը կարող է ուրախացնել բազմաթիվ իրադարձություններով և տպավորություններով, ուստի հարկավոր է օգտագործել յուրաքանչյուր պահը և ապրել դրանք ներդաշնակ և պայծառ: Ձեզ հաջողություն է սպասվում, իսկ անախորժությունները կշրջանցեն։ Փոխզիջում գտնելով՝ դուք կհաստատեք ձեր հարաբերությունները բիզնես գործընկերների հետ։ Անձնական կյանքում սպասվում են շատ հաճելի պահեր և կրքոտ ժամադրություններ։
Աղեղնավոր
Շաբաթվա սկզբին նախատեսված ուղևորությունը կարող է ձախողվել, բայց չպետք է անհանգստանալ։ Դժվար թե շատ բան կորցնեք: Երկուշաբթի օրը լուրջ գործնական հանդիպում կունենաք, ամենայն հավանականությամբ, հեռվից եկած մարդու հետ: Այս շաբաթվա ընթացքում դուք կարող եք հաղթահարել բազմաթիվ խնդիրներ և ակտիվություն ցուցաբերել ձեր գործերի լուծման հարցում: Մի ստիպեք ինքներդ ձեզ սպասել:
Այծեղջյուր
Կարևորն այն է, որ այժմ ակտիվ և հետևողական լինեք ամբողջ շաբաթվա ընթացքում: Անցանկալի է անլուրջ խոստումներ տալ և ոսկե սարեր խոստանալ։ Ձեր իրական հնարավորությունները կարող են պարզ լինել միայն շաբաթվա վերջին: Շաբաթ օրը հնարավոր է ֆինանսական օգնություն հարազատներից։
Ջրհոս
Փորձեք չընկնել պատրանքների խայծի վրա, և ձեր հաջողությունը կմեծանա։ Հինգշաբթի օրը հավանական են հաջող գործնական հանդիպումներ։ Աշխատավայրում բարենպաստ իրավիճակ կստեղծվի։
Ձկներ
Փորձեք խոստանալ միայն այն, ինչ կարող եք իրականացնել: Հանգստյան օրերին երեխաները ձեր ուշադրության և խնամքի կարիքը կունենան։