Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհահատվածի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Արցախի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին, տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այս պահին փորձում ենք ճշտել տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա»,- Ֆեյսբուքում գրել է Մելիքյանը։
Ուղիղ եթերում նա տեղեկացրել է՝ հաստատվել է լուրը, ըստ որի մեքենայի մեջ են մնացել Գրիգորյանի 3 մանկահասակ երեխաները։
«Խոսել եմ գյուղապետի տիկնոջ հետ, նա է հաստատել։ 7, 9 և 13 տարեկան երեխաների մասին է խոսքը՝ 2 աղջիկ և մեկ տղա։ Եկել են, վատ ձևով, քաշքշելով, գետնին պառկացնելով, մեքենայից դուրս շպրտելով՝ երեխաների աչքի առաջ։ Պատկերացնո՞ւմ եք նրանց վիճակը։ Դա բավական չէ, երեխաներին թողել են մեքենայի մեջ և հեռացել»,- պատմել է Մելիքյանը։
Փաստաբանը հավելել է, որ ներկա պահին այլ տեղեկատվության չի տիրապետում, թե ինչ պատճառներով է ձերբակալվել գյուղապետը։
Փաշինյանի հրամանագրով Ջրային կոմիտեի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am...