Հունիսի 14-ին՝ ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են Իրանի 13 քաղաքացու, որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։