Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է ամենահետաքրքիր իրադարձությունները, որոնք տեղի կունենան այս շաբաթավերջին Երևանում։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Լա Բոհեմ» օպերայի 4 գործողությամբ բեմադրությանը: Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Դավիդե Մասիլյա (Իտալիա), դիրիժոր՝ Հարություն Արզումանյան։
Օպերան կկայանա հունիսի 15-ին՝ ժամը 18:00-ին։ Տոմսերի արժեքը 5000 դրամից սկսած։
Կատակերգու Սաշա Մալոյը հրավիրում է հունիսի 15-ին կայանալիք իր ստենդ-ափին։ Կազմակերպիչները խոստանում են, որ այն կլինի արտահայտիչ ու զվարճալի։
Stand-up-ը կմեկնարկի ժամը 21:00-ին ARI STAND-UP CLUB-ում: Տոմսերի արժեքը 6000 դրամից սկսած։
Varpet.yerevan-ը համանուն սրճարանում կանցկացնի ջազային երեկո՝ դաշնակահար Կարեն Գրիգորյանի, սաքսոֆոնահար Դավիթ Պետրոսյանի և այլ երաժիշտների մասնակցությամբ։
Համերգը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ին։ Մուտքն ազատ է։
Tut.plantstore ծաղկի խանութը կազմակերպում է վինտաժային մարկետ ռետրո և հնաոճ իրերի սիրահարների համար։ Կազմակերպիչները խոստանում են տոնական մթնոլորտ և հազվագյուտ գտածոների գանձարան:
Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 15-16-ը՝ ժամը 12:00-ն։ Մուտքն ազատ է։
Green Green համայնքը հանդիպման է հրավիրում բոլոր նրանց, ովքեր մտածում են քաղաքի և շրջակա միջավայրի ճակատագրի մասին: Կխոսեն իրենց ծրագրերի մասին և կքննարկեն քաղաքի խնդիրները։
Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին՝ ժամը 16:00-ին։ Մուտքը՝ գրանցմամբ:
Urban Armenia-ն արշավներ է կազմակերպում Տավուշի մարզում։ Ծրագիրը ներառում է կանաչ հայկական մարգագետիններ, Դիլիջան ազգային պարկի Դիմաց լեռան գեղատեսիլ տեսարանները, պիկնիկ լեռան վրա և օրվա վերջում ընթրիք տեղական սրճարանում:
Հունիսի 16-ին՝ ժամը 8:00-21:00-ն տեղի կունենա քայլարշավ: Տոմսերի արժեքը 24 000 դրամից սկսած։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոտ գտնվող «Մեդուզա» համալիրը հրավիրում է ամառային սեզոնի բացմանը դիջեյով և շոու ծրագրով։
Հավաքույթը տեղի կունենա հունիսի 16-ին՝ ժամը 20:00-ին։ Միջոցառման մուտքն ազատ է, լողավազանի մոտ արժեքը 20 000 դրամ է։
.