Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 16-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում հունիսի 16-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 24-26 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-20 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-36 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 16-ի կեսօրից հետո կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․6 մ/վրկ արագությամբ: