Ձեզ ենք ներկայացնում հունիսի 17-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք փայլել ձեր հնարամտությամբ։ Ձեր վերադասները կգնահատեն ձեր արժանիքները: Հնարավոր է մասնագիտական և ընկերական կապերի ամրապնդում։ Մտերիմները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում օգնության հասնել։
Ցուլ
Դուք ստիպված կլինեք զբաղվել մի գործով, որը միայն դուք կարող եք անել։
Երկվորյակ
Այս շաբաթ շատ բան պետք է նորից և մաքուր էջից սկսել։ Ավելի լավ է հույսը դնել միայն սեփական ուժերի և հնարավորությունների վրա։
Խեցգետին
Շաբաթվա սկզբին տագնապներն ու կասկածները կարող են նենգորեն սողոսկել և տանջել ձեզ։ Բայց հավատացեք ինքներդ ձեզ: Մի խառնվեք ինտրիգների մեջ, դա ձեր հոգեկան հավասարակշռությունը չի ավելացնի: Չորեքշաբթի ընտանեկան հարաբերությունները կկարգավորվեն, նոր ընկերներ կհայտնվեն։
Առյուծ
Ձեր գործունեությունը ձեզ հաջողություն կբերի: Երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ցանկալի է ռիսկի չդիմել, իսկ շաբաթվա մյուս օրերին կարող եք որոշել ինչ-որ անսովոր բան անել: Փորձեք հանգիստ վերաբերվել ձեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին։ Այս շաբաթը հագեցած է իրադարձություններով և նախատրամադրում է ակտիվ ու վճռական գործողությունների։
Կույս
Այս շաբաթ հավանական է հեռավոր գործուղում կամ էկզոտիկ ճանապարհորդություն։ Ամենայն ուշադրությամբ վերաբերվեք նոր ծանոթներին և նրանց առաջարկներին։ Չորեքշաբթին լավ օր է նոր բան սովորելու համար: Հինգշաբթի օրը փորձեք զսպել զգացմունքները, ուշադիր հետևեք ձեր խոսքերին և զրուցակիցների պահվածքին:
Կշեռք
Բարենպաստ ժամանակահատված է կարիերայի նոր հնարավորությունների համար, դուք պետք է առավելագույնս օգտվեք իրավիճակից: Կլինեն առաջարկներ նոր հեռանկարային աշխատանքի վերաբերյալ, որը թույլ կտա ձեզ հասնել ֆինանսական նոր մակարդակի: Անձնական կյանքում հաճելի փոփոխություններ են հասունանում։ Մի վախեցեք քայլ կատարել դեպի նոր սեր:
Կարիճ
Դուք կդառնաք ավելի հարուստ և ազդեցիկ: Ինքնավստահությունը ձեզ կտանի դեպի ցանկալի հաջողություն: Դուք կարող եք օգնել ձեր սիրելիներին և դառնալ հովանավոր ինչ-որ մեկի համար: Ձեր կյանքն ու կարիերան այժմ հաջողության գագաթնակետին են:
Աղեղնավոր
Երկուշաբթին և կիրակին կարող են լինել շաբաթվա ամենալարված օրերը: Աշխատանքն սպառնում է կլանել ձեր ժամանակի մեծ մասը։ Շաբաթը լի կլինի մասնագիտական ոլորտում նշանակալի իրադարձություններով, որոնք թույլ կտան կառուցողականորեն վերանայել ձեր ծրագրերը։
Այծեղջյուր
Շաբաթը խոստանում է չափազանց ակտիվ լինել։ Շատ բան կհասցնեք անել։ Եվ եթե հաջողակ եք, նույնիսկ ցանկալի նպատակին հասնելու հնարավորություն կա: Հատկապես հաջող կլինեն արվեստի, իրավագիտության և բժշկության հետ կապված նախագծերը։ Ուրբաթը խոստանում է հիանալի օր լինել բոլոր տեսակի թյուրիմացությունները վերացնելու համար:
Ջրհոս
Զգուշացեք չմտածված գործողություններից՝ նույնիսկ եթե ամեն ինչ հասկանալու և վերլուծելու համար ստիպված կլինեք գիշերն արթուն մնալ: Լավ գաղափար է ձեր շրջապատը վերանայելը, որպեսզի հետագայում ճիշտ պատկերացում ունենաք այն մարդկանց մասին, ովքեր ձեր կողքին են:
Ձկներ
Հավանական են ուղևորություններ, որոնք թույլ կտան ձեզ շեղվել որոշ խնդիրներից։ Հնարավորության դեպքում նվազագույնի հասցրեք ձեր վերադասի հետ շփումը՝ հակառակ դեպքում ձեր ոչ չափավոր սրամիտ հայտարարություններն սպառնում են կոնֆլիկտային իրավիճակ հրահրել: Հանգստյան օրերին ձեզ մոտ կարող են գալ անսպասելի հյուրեր։