«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 7-ից Սոչի-Երևան չվերթերի հաճախականությունը կհասցնի շաբաթական երեքի, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ավիաընկերությունից պարզաբանել են, որ A45029 Սոչի-Երևան-Սոչի չվերթը, բացի երեքշաբթի և հինգշաբթի օրերից, կիրականացվի նաև կիրակի օրերին։
«Ազիմուտ»-ը հայտնել է նաև թռիչքների ժամանակացույցը։ A45029 չվերթը Սոչիից մեկնում է 09:00-ին, վայրէջք Երևանում՝ 11:30, A45030 չվերթը Երևանից մեկնում է 12:20-ին, վայրէջք կատարում Սոչիում 12:40-ին:
Ընկերությունը հայտնել է նաև ավիատոմսերի արժեքը՝ Սոչիից Երևան տոմսերի արժեքն սկսվում է 47 եվրոյից, Երևանից Սոչի՝ 29 եվրոյից։