Հունիսի 24-ին կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 33-35, երեկոյան՝ 26-28 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 30-32 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկը կլինի 25-28 աստիճան, Տավուշում՝ 29-33 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27, նախալեռնային շրջաններում՝ 29-33 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 34-36, Արմավիրում՝ 34-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 34-36 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 30-33, նախալեռնային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։ Արցախում հունիսի 24-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։