Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն միացած քաղաքացիների հետ հունիսի 24-ին հեծանվային 5-րդ զբոսանքն է անցկացրել Երևանում։ Նա գրել է, որ զբոսանքից առաջ և հետո քննարկել են «Սևանի շուրջը» հեծանվային արշավի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Հունիսի 21-ին Փաշինյանը հայտնել էր «Սևանի շուրջ» օգոստոսին հեծանվային եռօրյա արշավ իրականացնելու որոշման մասին։ Փաշինյանը հունիսի 5-ին քաղաքացիներին առաջարկել էր իր հետ հեծանիվ քշել։ Նա ցանկացողներին կոչ էր արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին: Առաջին հեծանվային զբոսանքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին, երկրորդը՝ հունիսի 14-ին, երրորդը՝ հունիսի 19-ին, հունիսի 21-ին՝ չորրորդը։