«Կարին» ավանդական երգի-պարի խումբը հունիսի 28-ին վարպետության դաս կանցկացնի հայկական ազգային պարերի թեմայով։
Ավանդույթի համաձայն՝ համույթը վարպետության դասեր է անցկացնում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը։
Հանդիպումը տեղի կունենա «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ):
Սկիզբը՝ 19։00-ին։ Վարպետության դասը կտևի 3,5 ժամ։ Մուտքն անվճար է։