Armenia Today-ը հավաքել է իր խմբագրակազմի կարծիքով ամենահետաքրքիր իրադարձությունները, որոնք տեղի կունենան այս շաբաթա վերջ Երևանում։
«Վերացական պատկեր. ժամանակ, տեղ, կիրառություն» նախագծի շրջանակներում կանցկացվի հայ նկարիչ Արա Հայթայանի «Տարածական հիպոթեզներ» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, ք. Աբովյան, 13 հասցեում։ Մուտքը՝ գրանցմամբ։
Սիլվա Ասրյանի նոր գրքի շնորհանդեսը
Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի կունենա բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Սիլվա Ասրյանի «Եվ բացվում է օրը» գրքի շնորհանդեսը։
Ներկայանալ հունիսի 28-ին՝ ժամը 15:30-ին։ Մուտքը՝ գրանցմամբ:
Հայկական էթնիկ պարերի վարպետության դաս
«Կարին» ազգագրական համույթը հայկական էթնիկ պարերի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի։ Այն կտևի 3,5 ժամ։
Վարպետության դասը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադում։ Մուտքը՝ անվճար։
«Մեկ կյանք, մեկ խոսք, մեկ ձայն» նախագծի շրջանակներում կանցկացվի պոեզիայի համերգ՝ դերասան Սամվել Թոփալյանի և մուլտի-ինստրումենտալիստ Գոռ Սուջյանի մասնակցությամբ։
Համերգը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 18:30-ին, Noahs Harbor ռեստորանում։ Տոմսերի արժեքը՝ սկսած 14 000 դրամից։
InDrive փառատոնը համախմբելու է այնպիսի արտիստների, ինչպիսիք են DJ Bellus-ը, Flowguards-ը և YereOne Project-ը: Միջոցառման շրջանակներում ելույթ կունենա նաև ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանը։
Փառատոնը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Radisson Blu Hotel Yerevan-ի Կանաչ այգում։ Տոմսերի արժեքը սկսած 11 000 դրամից։
Ամերիկացի փոփ երգիչ Զաքսայը համերգով հանդես կգա Livingston սրճարանում։
Համերգը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 20:30-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 20 000 դրամից։
Կատակերգու Էդո Հովսեփյանը հրավիրում է իր ստենդափին։ Կազմակերպիչները խոստանում են բարձր տրամադրություն և շատ ժպիտներ։
Ստենդափը կմեկնարկի ժամը 21:00-ին՝ ARI STAND-UP CLUB-ում: Տոմսերի արժեքը՝ սկսած 4 000 դրամից։
Քայլարշավ՝ Դիլիջանի ալպիական մարգագետիններում
Urban Armenia համայնքը կիրականացնի արշավ Դիլիջանի բարձր լեռնագագաթներով։ Ծրագիրը ներառում է նաև բարձրանալ Հաղարծինի գագաթ և խնջույք՝ թեյով:
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-21:00-ն տեղի կունենա քայլարշավ: Տոմսերի արժեքը՝ սկսած 24 000 դրամից։
«Վրեմենա Գոդա» կոնցեպտ-բարում տեղի կունենա ընտանեկան «ծիրանի բրանչ»: Կազմակերպիչները լավ խոհանոց են խոստանում ծիրանի բելինիի և մեղեդիական ջազի ֆոնին։
Բրանչը կմեկնարկի հունիսի 30-ին՝ ժամը 12:00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 25 000 դրամից։