Հայաստանի մարզերում հունիսի 29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 28-30 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 21-23 աստիճան։ Գիշերը կդիտվի 15-17 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 19-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 29-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 17 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2․7 մ/վրկ արագությամբ: