ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման շրջանակում երիտասարդական կառույցի հայաստանյան կազմակերպության ղեկավար կնշանակվի, տեղեկացնում է «Փաստ»-ը։
Մասնավորապես, խոսքը Երիտասարդության համաշխարհային փառատոնի մասին է, որը կայացել էր այս տարվա մարտին և որին մասնակցել էր
տարբեր ոլորտների ավելի քան 20 հազար ներկայացուցիչ աշխարհի 190 երկրից:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ նախագահը ցանկություն ունի առավել մեծ աշխարհագրություն ապահովել այս նախաձեռնության համար: Մասնավորաբար, հուլիսի սկզբին տեղի է ունենալու փառատոնի խորհրդի համագումարը, որտեղ քննարկվելու է տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունենալու հարցը»,- գրում է թերթը:
Ըստ լրատվականի աղբյուրների՝ Հայաստանում ևս նախատեսվում է կառույց ունենալ: «Փաստի» տեղեկություններով՝ հայաստանյան կառույցի ղեկավարումն ստանձնելու առաջարկ է արվել Երևանի «Ռուսական գրքի տան» հիմնադիր, հասարակական գործիչ, բարերար Մհեր Ավետիսյանին: