Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 30-ի սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 18-23 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 21-23 աստիճան։ Գիշերը կդիտվի 16-18 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 16-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 29-31 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 29-31 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 30-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 17 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․2 մ/վրկ արագությամբ: