89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը, հայտնում է Չարենցի անվան թանգարանը։
Անահիտ Չարենցը ծնվել է 1935թ․ հունիսի 7-ին՝ Երևանում։ Նա գրականագետ է, ունի բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937 թվականին, կորցրել է հորը, մի քանի ամիս անց մորն աքսորել են Ղազախստան։ Աքսորից ազատվելուց հետո մնացել է Ղազախստանում, որտեղ էլ ամուսնացել է։ Անահիտը մեծացել է մորական տատի մոտ։
Ստալինի մահից հետո զբաղվել է Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ, որոնք խոնավությունից դարձել են դժվարընթեռնելի։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։
Մեծ ներդում ունի Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործում։
2022 թվականի մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով։