Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հունիսի 30-ին հեծանվային 6-րդ զբոսանքն է անցկացրել Երևանում։
«Այսօր տեղի ունեցավ մեր հեծանվային 6-րդ հեծանվային զբոսանքը։ Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է։ Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է Փաշինյանը։
Հունիսի 21-ին Փաշինյանը հայտնել էր «Սևանի շուրջ» օգոստոսին հեծանվային եռօրյա արշավ իրականացնելու որոշման մասին։ Փաշինյանը հունիսի 5-ին քաղաքացիներին առաջարկել էր իր հետ հեծանիվ քշել։ Նա ցանկացողներին կոչ էր արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին: Առաջին հեծանվային զբոսանքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին, երկրորդը՝ հունիսի 14-ին, երրորդը՝ հունիսի 19-ին, հունիսի 21-ին՝ չորրորդը, հինգերորդը՝ հունիսի 24-ին։