Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Շաբաթվա սկզբին կարող եք չաբազանց զգայուն լինել։ Միգուցե պարզապես ժամանակն է, որ արձակո՞ւրդ գնաք: Միակ բանը, որից պետք է լրջորեն վախենալ, ընտանեկան վեճերն են, հատկապես՝ ուրբաթ օրը։
Ցուլ
Ձեր նպատակասլացությունը թույլ կտա հաջողությամբ լուծել ծագող շատ խնդիրներ։ Այսպիսով՝ համարձակորեն կյանքի կոչեք ձեր գաղափարները։ Այնուամենայնիվ, լուրջ որոշումներ կայացնել շատ մի շտապեք։ Փորձեք օբյեկտիվորեն ընդունել կառուցողական քննադատությունը գործընկերներից և ընկերներից:
Երկվորյակ
Այս շաբաթ պլանների հաջող իրականացման համար ձեզ հարկավոր է լցվել լավատեսությամբ և թույլ չտալ, որ ձեր սեփական համառությունը փչացնի ամբողջ գործը: Միևնույն ժամանակ՝ արժե հնարավորինս զգույշ վերաբերմունք ցուցաբերել ձեր առողջության նկատմամբ։ Շաբաթը կարող է ձեզ համար հրաշալի հնարավորություններ բացել։ Ձեզ սպասվում է ուրախություն, ծանոթություններ և ընկերների հետ հանդիպումներ:
Խեցգետին
Այս շաբաթը կարող է ձեզ շատ հետաքրքիր հանդիպումներ և կարևոր իրադարձություններ պարգևել։ Միապաղաղությունը, ձանձրույթն ու դեպրեսիան պարզապես տեղ չեն գտնի ձեր կողքին: Մի թաքցրեք ձեր տաղանդներն ու հնարավորությունները շրջապատող մարդկանցից: Ձեր մեջ կարող են արթնանալ բոլորովին նոր, անսպասելի ունակություններ։ Միայն թե փորձեք առայժմ կտրուկ չփոխել ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ սոցիալական շրջանակը։
Առյուծ
Այս շաբաթ ցանկալի է կենտրոնանալ գործնական կապերի ընդլայնման վրա։ Փորձեք խոստանալ միայն այն, ինչ կարող եք կատարել։ Հանգստյան օրերին ձեզ համար շատ կարևոր կլինեն ընկերների հետ հանդիպումներն ու ակտիվ հանգիստը։
Կույս
Ձեր շատ խնդիրներ ինքնուրույն կլուծվեն, և գործերը հաջողությամբ առաջ կընթանան, եթե չափազանց սկզբունքային չլինեք՝ քննադատելով գործընկերներին և վերադասներին: Հնարավոր են նոր գործնական շփումներ և մասնագիտական հետաքրքիր առաջարկներ: Այս շաբաթ շատ աշխատանք կլինի, բայց թույլ մի տվեք, որ դա ձեզ վախեցնի: Պլանավորելու ունակությունը կօգնի ամեն ինչ ժամանակին կատարել և ժամանակ թողնել հանգստանալու համար:
Կշեռք
Այս շաբաթ ենթագիտակցորեն կձգտեք մասնակցել տարատեսակ արկածների։ Հայտնի չէ, թե արդյոք այս ռիսկային գործունեությունն արդարացված կլինի՞ նպատակին հաջող հասնելու համար, բայց անմոռանալի փորձառությունների փոթորիկը երաշխավորված է ձեզ համար: Դուք հաստատ չեք ձանձրանա։
Կարիճ
Դուք, ինչպես միշտ, շտապում եք: Աշխատավայրում ձեր հեղինակությունը կբարձրանա, ձեր կարծիքը հաշվի կառնեն և՛ գործընկերները, և՛ վերադասները: Բայց փորձեք ոչ միայն աշխատել, այլև քայլել, հանգստանալ, խորհել: Աստղերը նաև ձեզ ֆինանսական հաջողություն են խոստանում։
Աղեղնավոր
Ձեր կարգախոսն է ճկունություն և նոր միջավայրում հարմարվելու ունակություն: Աշխատեք չգերագնահատել ձեր հնարավորությունները, հակառակ դեպքում՝ առանց աջակցության կարող եք մնալ։ Ավելի շատ ժամանակ ծախսեք աշխատավայրում գործընկերների կամ նոր բիզնես գործընկերների հետ շփվելու վրա, նրանք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան և նոր հնարավորություններ կբացեն:
Այծեղջյուր
Շաբաթվա սկզբին աշխատեք հանդես չգալ անսպասելի գաղափարներով և չափազանց համարձակ առաջարկներով: Եթե որոշեք այդ ձևով առանձնանալ, ձեզ կարող են սխալ հասկանալ: Ինքներդ ձեզ համար ավելորդ խնդիրներ մի ստեղծեք։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին դուք կսովորեք մի շարք նորություններ, որոնք կարող են զարմացնել ձեզ:
Ջրհոս
Շաբաթը խոստանում է ուրախացնել ձեզ նոր հնարավորություններով։ Երկուշաբթի կարող եք ծանրաբեռնված լինել արտաժամյա աշխատանքով, բայց դա բարենպաստ ազդեցություն կունենա ձեր ֆինանսական վիճակի վրա: Չորեքշաբթի օրը չարժե շտապել. ձեր մտահղացումները կարող են անհուսալի և նույնիսկ արկածախնդիր համարվել: Հանգստյան օրերն անցկացրեք բնության գրկում կամ լողափում:
Ձկներ
Այս շաբաթ հաջողությունը կուղեկցի ձեզ։ Ինքներդ ձեզ ավելի շատ ժամանակ տրամադրեք: Հնարավոր է առաջխաղացում՝ պայմանով, որ դուք նախաձեռնություն ցուցաբերեք: Աշխատավայրում փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակից։ Ուրբաթ օրն ավելի լավ է ռիսկի չդիմել։ Պահպանեք առողջությունը, փորձեք զգուշություն ցուցաբերել: Հանգստյան օրերին սիրելիների հետ հանդիպումները, քաղաքից դուրս ուղևորությունները, ընկերների հետ հետաքրքիր հանդիպումները կուրախացնեն ձեզ: