Հուլիսի 1-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 27-29, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկը կլինի 13-16 աստիճան, Տավուշում՝ 16-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 22-27 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 29-32, Արմավիրում՝ 28-30 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 28-30, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։
Արցախում կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկն սպասվում է 24-25 աստիճան տաքություն։